Էմի Ուայնհաուսի հայրը դեմ է երգչուհու մասին ֆիլմի նկարահանմանը

Էմի Ուայնհաուսը հայրը դեմ է Halcyon Studios-ի` իր դստեր մասին ֆիլմի ստեղծմանը: Ստուդիան նախատեսում էր էկրանավորել գրող Դաֆնե Բարաքի Saving Amy գիրքը: Սակայն, ըստ TMZ-ի՝ արտիստի հայրը պատրաստվում է կանխել ֆիլմի նկարահանումը, քանի որ նա ներկայումս իր դստեր պատվին կենսագրական այլ բան է մշակում:

«Դա 100 տոկոսով արգելված է»,- ասել է Միթչ Ուայնհաուսը՝ նկատի ունենալով Halcyon Studios-ի նախագիծը: Հայտնի է, որ Էմիի հորն է պատկանում մահացած երգչուհու մտավոր սեփականության իրավունքները:

Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թվականի հուլիսին՝ սրտի կաթվածից, որը պայմանավորված էր ալկոհոլային թունավորումով: Երգչուհին 27 տարեկան էր: