Հայտնի է՝ որ դեպքում Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կհրաժարվի գահից

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ը Town & Country հրատարակությանը պատմել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել իր գահից։

Հրատարակության «Թագուհին» գրքում, որի հեղինակն է Մեթյու Դենիսոնը, նշվում է, որ Եղիսաբեթ 2-ը մտադիր չէ լքել պաշտոնը, եթե երկու հանգամանք չլինի:

«Նա հրաժարական կտա միայն երկու դեպքում՝ եթե հիվանդանա Ալցհայմերով կամ կաթված ստանա»,- 95-ամյա թագուհու խոսքերն է մեջբերում Դենիսոնը:

Իր թագավորության վերջին տարիներին թագուհին բազմաթիվ տհաճ իրադարձություններ է ապրել։ Դրանցից է ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահը, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ընտանիքից հեռանալը և աղմկահարույց հարցազրույցը Օփրա Ուինֆրիին, որում երիտասարդները մեղադրում էին թագավորական ընտանիքին տարբեր զանցանքներում, ինչպես նաև արքայազն Էնդրյուի՝ անչափահասին բռնաբարելու մեղադրանքը։

2022 թվականին կլրանա 70 տարին, ինչ Եղիսաբեթ 2-ը Մեծ Բրիտանիայի գահին է։ Ուշագրավ է, որ վերջնական հայտնի չէ՝ ով է փոխարինելու նրան։ Կարգի համաձայն՝ գահը պետք է փոխանցվի նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Սակայն հաշվի առնելով նրա բավականին ցածր վարկանիշը բրիտանացիների շրջանում` կապված արքայազնի կնոջ` Դիանայի մահվան և ապա սիրուհի Քամիլա Պարկերի հետ ամուսնության հանգամանքների հետ։

Եթե գահը չանցնի Չարլզին, հաջորդը նրա ավագ որդի արքայազն Ուիլյամն է։