Բրեդ Փիթը կրկին դատական հայց է ներկայացրել Անջելինա Ջոլիի դեմ

Բրեդ Փիթը կրկին սկսել է պայքարել Անջելինա Ջոլիի հետ՝ իրենց երեխաների համար, այս մասին հայտնում է People.com-ը:  Ըստ Փիթի փաստաբանների՝ դատավոր Ջոն Օդերկիրքը, ով զբաղվում էր գործով՝ անօրինական կերպով հեռացվել է աշխատանքից:

Դատավորի հեռացմանը հասել է դերասանի նախկին կինը։ Նրա կարծիքով, Օդերկիրկը բիզնես ուներ Բրեդի հետ, հետևաբար, նա չէր կարող անաչառ լինել վերջնական որոշում կայացնելիս: Այնուամենայնիվ, ըստ Կալիֆոռնիայի օրենքի, նա պետք է դատավորի վերաբերյալ իր պահանջներն արտահայտեր շատ ավելի վաղ՝ գործի վաղ փուլում, այլ ոչ թե երբ Օդրկիրկի կայացրած որոշումը չբավարարեց դերասանուհուն:
«Ավելի քան չորս տարի տեւած դատավարությունից հետո, որի ամեն օր տանջալի էր երեխաների եւ նրանց հոր համար, խնամակալության վերաբերյալ մտածված և կարևոր որոշումն ամբողջությամբ կչեղարկվի վարչական սխալի պատճառով, որը կապ չունի բուն վեճի հետ»,- ասել է Փիթի փաստաբանը:

Դերասանի իրավաբանների խոսքով՝ Օդերկիրկաի լիազորությունները պետք է վերականգնվեն, ինչպես նաև ուժի մեջ պետք է մտնի հավասար խնամակալության նախնական որոշումը:

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնացել են 2014 թվականի օգոստոսին: 2016 թվականի սեպտեմբերին դերասանուհին ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Նրանք ունեն ընդհանուր 6 երեխա, որոնցից երեքը որդեգրված են: