«Հերթական խելահեղ «ընկերական» ֆոտոն»․ Ալեքսանդր Բաբասյանն ու Եվա Բաղդասարյանը նոր լուսանկարներով թեժացրել են իրենց սիրավեպի մասին խոսակցությունները

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու դերասանուհի Եվա Բաղդասարյանը կրկին համատեղ լուսանկարներ են հրապարակել։

Թեև երկուսն էլ գրել են, որ լուսանկարներն ընկերական են, նրանք թեժացրել են իրենց անձնական կապի մասին խոսակցությունները, որոնք տարածվեցին նախորդ ջերմ լուսանկարներից հետո։ Այս մասին գրում է Tert.am Life-ը։

«Հերթական առիթը, հերթական խելահեղ «ընկերական» ֆոտոն»,- լուսանկարին կից գրել է Ալեքսանդրը՝ ընկերական բառը դնելով չակերտների մեջ։

«Արդեն ավանդույթ դարձած նկարների շարքից։ Լավ նկար, ուրիշ բան չմտածեք»,- իր հերթին գրել է Եվան։