«Իմ ոչ մի բալիկ ինքն իրեն չի մեծացել». Գարիկի և Մարիաննայի երրորդ դուստրը մեկ ամսական է

Գարիկ Պապոյանի և Մարիաննա Վարդանյանի կրտսեր դուստրը սեպտեմբերի 5-ին դարձել է մեկ ամսական: Երեք աղջիկների մայրիկը երեկ ինստագրամյան Live  նախաձեռնել, որը տևել է մինչև փոքրիկի արթնանալը: Այս մասին գրում է Bravo.am-ը։

Հետևորդների հարցերին, թե ինչ է փոխել իր կյանքում երրորդ բալիկի ծնունդը, Մարիաննան պատասխանել է, որ այդքան էլ հեշտ չի հաղթահարել հետծննդաբերական շրջանը. տրամադրության կարճատև անկումներ և վերելքներ է ունեցել.

«Սկիզբը շատ դժվար է: Այն, որ ասում են՝ երրորդ բալիկն ինքն իրեն մեծանում է, ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև իմ ոչ մի բալիկն ինքն իրեն չի մեծացել: Ձգտում եմ նախ վայելել յուրաքանչյուր պահը, նաեւ չեմ կարծում, որ առաջին 30-40 օրն ինչ-որ մեկի համար հեշտ լինի»:

Մարիաննան նաև նշել է, որ հղիությունից հետո դեռ չի փորձում նիհարել. «Հատկապես առաջին երկու ամիսների ընթացքում պետք չէ օրգանիզմը որևէ սթրեսի ենթարկել. ծննդաբերությունն արդեն իսկ մեծ սթրես է օրգանիզմի համար»:

Մարիաննան նաև նշել է, որ իր ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքը: