Բեյոնսեն երգ է ձայնագրել Ուիլ Սմիթի առաջիկա ֆիլմի համար

Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն գրել և ձայնագրել է «Be Alive» երգը Ուիլ Սմիթի առաջիկա սպորտային դրամայի համար՝ «King Richard», այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս ամսվա սկզբին՝ Տելուրիդե կինոփառատոնում (ԱՄՆ): Բեյոնսեի նոր ստեղծագործությունը, որը դեռևս չի թողարկվել, հնչել է ավարտական ​​կրեդիտների ընթացքում, ինչը հաճելի անակնկալ է եղել բոլորի համար:
The Los Angeles Times-ը նշում է, որ Բեյոնսեն, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի «Օսկար»-ի այս երգի համար (աստղի համար մրցանակը կլինի առաջինը):

Պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի 18-ին ռուսական կինոթատրոններում: