Հայտնի է՝ երբ կնկարահանվի «Dune» ֆիլմի շարունակությունը

«Dune» ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը հայտարարել է, որ պատրաստ է ֆիլմի շարունակության նկարահանումները սկսել արդեն մոտ ժամանակներս. գրում է Collider-ը:

Նա պարզաբանել է, որ սպասում է Warner Bros. ստուդիայի «կանաչ լույսին»: «Ես շատ եմ ցանկանում և պատրաստ եմ նկարահանումները սկսել 2022 թվականին: Ես ուզում եմ ամեն ինչ հնարավորինս արագ անել»,- ասում է Վիլնյովը:

Հայտնի է, որ Վիլնյովը ցանկանում է էկրանավորել Ֆրենկ Հերբերտի երկրորդ գրքը՝ «Dune Messiah»-ն:

Ավելի վաղ Դենիս Վիլնյովը պատմել էր, թե ինչպես է ոգեշնչվել «Աստղային պատերազմներ» ֆիլմից՝ իր նոր «Dune» ֆիլմը ստեղծելիս: