Լիլի Քոլինզն ամուսնացել է Չառլի Մաքդաուելի հետ․ առաջին հարսանեկան լուսանկարները

32-ամյա դերասանուհի և «Էմիլին Փարիզում» ֆիլմի աստղ Լիլի Քոլինզն ամուսնացել է 38-ամյա ռեժիսոր Չառլի Մաքդաուելի՝ բրիտանացի հայտնի դերասան Մալքոլմ Մաքդաուելի որդու հետ:

Զույգը հարսանիքը կազմակերպել է Կոլորադոյում սեպտեմբերի 4-ին, բայց միայն հիմա է Լիլին որոշել կիսվել տոնակատարության լուսանկարներով, որն, ըստ երևույթին, շատ համեստ է անցել և անցկացվել է ամենամտերիմ մարդկանց շրջապատում:

Հարսնացուն ընտրել է Ralph Lauren-ի ժանյակավոր զգեստ, իսկ նրա արտաքին տեսքը ապահովել են հայտնի ոճաբաններ Ռոբ Զանգարդին և Մարիել Հանը, ովքեր նաև աշխատում են Ջենիֆեր Լոպեսի հետ:

«Երբեք ավելի երջանիկ չեմ եղել: Այն, ինչ սկսվել էր որպես հեքիաթ, այժմ դարձավ իմ հավերժական իրականությունը: Ես երբեք չեմ կարողանա պատշաճ կերպով նկարագրել, թե որքան ոչ երկրային էին անցած հանգստյան օրերը, բայց կարելի է սկսել կախարդանքից,- գրել է Լիլին:

«Ես ամուսնացա երբևէ իմ ճանաչած ամենամեծահոգի, ուշադիր և գեղեցիկ մարդու հետ, ում երբևէ ճանաչել եմ: Ես սիրում եմ քեզ,- հարսանեկան լուսանկարներին կից գրել է Չառլին:

Հավելենք, որ թե՛ Լիլին, թե՛ Չառլին ամուսնանում էին առաջին անգամ։ Զույգը սկսել է հանդիպել 2019 թվականից, իսկ նախորդ տարի նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին։