Աստղագուշակ սեպտեմբերի 9-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ծրագրեր կառուցեք, մտորեք ապագայի մասին, մտածեք, թե ինչ կարելի է անել, որպեսզի ձեր ցանկություններն իրականանան: Օրը բազում լավ գաղափարներ կբերի, հնարավորություն կտա պատասխաններ ստանալ պրակտիկ հարցերին: Չի բացառվում՝ այսօր ձեր կյանքը դեպի լավը փոխելու իրական հնարավորություն ունենաք: Բայց դրանից օգտվելու համար պիտի լավ հասկանաք, թե ինչի եք ձգտում, ինչ նպատակների եք ուզում հասնել:

Այսօր ձեզ մոտ լավ կստացվի շրջապատողներին ոգեշնչելը: Զարմանալի չէ, որ դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք աջակցության կարիք ունեն, իրենց մոլորված են զգում և ուզում են ինքնավստահություն ձեռք բերել: Այդ մարդիկ ամեն անգամ ձեզ մոտ համակրանք չեն առաջացնի, բայց դուք կփորձեք յուրաքանչյուրին օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այն, թե ինչպիսին կլինի այս օրը, կախված է միայն ձեզանից և գործերին ձեր մոտեցումից: Եթե լուրջ, հետևողական ու համառ լինեք, ապա բարդ գործերում հաջողությունների կհասնեք, պատասխաններ կգտնեք հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Իսկ ահա թեթևամտությունը հաճախ տհաճ հետևանքների կհանգեցնի: Չարժե հույս դնել հաջողակ լինելու վրա, հատկապես՝ ֆինանսական գործերում: Լավ է հենվեք սեփական ուժերի վրա:

Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, շրջապատողների մոտ հեշտությամբ հետաքրքրություն կառաջացնեք: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ իմանալ: Պատրաստվեք պատասխանելու բարդ հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից արժե օգտվել: Սա հրաշալի օր է մասշտաբային ու բարդ գործ ստանձնելու համար: Եթե օգնելու պատրաստ մարդիկ չլինեն, հոգ չէ. առաջին քայլերն ինքնուրույն արեք: Երբ պարզ դառնա, որ դեպի հաջողությունն եք քայլում, համախոհներ անպայման կհայտնվեն:

Օրը հրաշալի է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Այդ նախաձեռնությունը տեղին կլինի, ձեր արարքներն ու առաջարկները անպայման կուրախացնեն մտերիմներին: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է համատեղ նախագծերին մասնակցելու համար: Դուք կարող եք դրանց նախաձեռնողը դառնալ: Եթե լավ գաղափար ունեք, կիսվեք դրանով հին ծանոթների հետ, որոնք անպայման կօգնեն մտածածն իրագործելու հարցում: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց մասին ձեզ շատ լավ բաներ են հայտնի: Նման դեպքերում արժե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական խնդիրները: Որոշ Խեցգետիններ եկամուտները մեծացնելու հասարակ և արդյունավետ միջոց կգտնեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինքներդ փորձեք քիչ անհանգստանալ և ձեր տագնապների մասին էլ մի կիսվեք շրջապատողների հետ, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր լավ է չքննարկեք գոյություն ունեցող կամ ապագայում հնարավոր խնդիրները, այլ խոսեք հնարավորությունների և ապագայի ծրագրերի մասին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր կյանքին լավատեսորեն են նայում ու գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Կարևոր չէ՝ դրանք հասարակ, թե բարդ կլինեն, դուք բոլոր դեպքերում հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մտքերը հավաքելն ու լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Դուք գիտեք, որ այսօր շատ բան պիտի անեք ու հրաշալի կհասկանաք, թե ինչի վրա արժեր առաջին հերթին կենտրոնանալ: Բայց մտորումներից ու ծրագրելուց կոնկրետ գործողությունների անցնելուց առաջ պետք է ձեզ վրա ջանքեր գործադրեք: Ինչքան շուտ դրանից գլուխ հանեք, այնքան արդյունավետ կանցնի օրը:

Երեկոն հրաշալի կլինի ընկերներին հանդիպելու համար: Կարող եք միասին զբոսնել կամ ընտանեկան երեկույթ կազմակերպել. բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կուրախացնեն սիրելի մարդու հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Օրվա սկզբին ցանկացած գործի պետք է զգուշությամբ անցնել, իսկ կարևոր հանդիպումներն արժե ավելի ուշ ժամերի ծրագրել: Շրջապատողների հետ առավոտյան պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Կարող է թվալ, թե նրանք հատուկ փորձում են ձեր համբերությունը, աշխատում են հանել ձեզ հավասարակշռությունից:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դա շատ արդյունավետ ժամանակ կլինի: Դուք առօրյա գործերով էլ հաճույքով կզբաղվեք, նոր բաներն էլ ոգևորությամբ կստանձնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը շատ հագեցած կլինի: Այդ հատվածում իրադարձություններն արագ կզարգանան, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը և որոշումներ ընդունել: Մյուսները խուճապի կմատնվեին ու կսխալվեին, բայց դուք իրավիճակից հրաշալի գլուխ կհանեք ու նույնիսկ հաճույք կստանաք տեղի ունեցողից: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, խոսել կարևոր բաների մասին, պայմանավորվել ապագայի ընդհանուր ծրագրերի շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի դասավորվի և կանցնի առանց լուրջ խնդիրների, եթե ինքներդ դրանք չստեղծեք ձեզ համար: Հակասական որոշումներ մի ընդունեք, մի շտապեք խոստումներ տալ ու պրովոկացիաներին մի տրվեք: Դա էլ բավարար կլինի դժվարություններից խուսափելու և մտածածը հանգիստ իրագործելու համար:

Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, բայց եթե ձեր ծանոթներից ոմանց դրանք կուրախացնեն, ապա մյուսներին կստիպեն նախանձել: Դրանից նախկինում լավ հարաբերությունները կարող են փչանալ: Բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Շուտով ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Նույնիսկ նրանք, ովքեր ձեզ առաջին անգամ կտեսնեն, պատրաստ կլինեն գալ ձեր հետևից, աջակցել ձեր գաղափարներն ու օգնել դրանց իրագործման հարցում: Եթե ուզենաք ինչ-որ մեկի հետ ընկերանալ կամ պարզապես լավ տպավորություն թողնել, դա առանց դժվարության կկարողանաք անել:

Այսօրվա համար կարող եք ուղևորություններ ծրագրել: Կարևոր չէ՝ որոշակի նպատակներով ճամփա կընկնեք, թե պարզապես կուզենաք ցրվել, փոխել պայմանները. բոլոր դեպքերում ճամփորդությունն օգտակար ու հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսպասելի իրադարձություններ կբերի և կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Գործեր քիչ չեն լինի. դուք պիտի լուծեք և՛ աշխատանքային առաջադրանքները, և՛ տնային խնդիրները: Բայց ժամանակն ամեն ինչի համար կհերիքի, դուք հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ օգնության կհասնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե մասնակի տեղեկատվության տիրապետեք:

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Երբեմն խոսքը լուրջ ու կարևոր բանի մասին կլինի, բայց նույնիսկ դատարկ բաների մասին խոսքուզրույցից կարող եք օգուտ քաղել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նույնիսկ եթե սովոր եք գործերը վաղ առավոտվանից ստանձնել, այսօր ձեզ մի փոքր ժամանակ տվեք տրամադրվելու, ծրագրերը ևս մեկ անգամ մտածելու, դրանց մասին մտերիմների հետ զրուցելու համար: Դա կօգնի խուսափել տհաճ պահերից, ինչպես նաև հնարավորություններ տեսնել, որոնց նախկինում ուշադրություն չէիք դարձրել:

Լուրջ որոշումները լավ է ընդունեք օրվա երկրորդ կեսին: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, ամեն ինչ կշռադատելը: Շատ Ձկների այսօր կուրախացնի ընկերների ու հին ծանոթների աջակցությունը: Դրա շնորհիվ նշանի ներկայցուցիչներն իրենց ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: