Գրիգն ու Սոնան տոնել են իրենց ամուսնության 2-ամյակը․ Գրիգի շնորհավորանքն ու անակնկալը

Պարուհի Սոնա Եսայանը և հումորիստ, շոումեն Գրիգ Գևորգյանը երեկ նշել են իրենց ամուսնության 2-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել և գրառումներ կատարել։

Գրիգը հրապարակված կադրին կից գրել է․ «Իմ 2 տարվա հնեցման, բայց երբեք չհնացող կին։ Միշտ այ էս նկարի պես չհասկանամ, թե ինչի ես դու էսքան սիրուն, իսկ ես՝ էսքան ջինսով։ Շնորհավո՜ր»։

Սոնան հատուկ գրառում չի արել։ Stories բաժնում էլ նրանք ցույց են տվել, որ Գրիգը նախ ծաղիկներով և տորթով եկել է շնորհավորելու Սոնային, իսկ երեկոյան նրանք գնացել են Երևանի ժամանցի վայրերից մեկը և նշել իրենց օրը։