Անելյա Գուբրյանը չի մասնակցի «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթներին․ մոդելը պարզաբանում է պատճառը

Երեկ հայտնի դարձավ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթների մասնակիցների անունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցույթին մասնակցելու է նաև մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը։ Նա այդ մասին հայտնել էր Ինստագրամի իր էջում։ Հրապարակված մասնակիցների ցանկում, սակայն, Անելյան չկա։

«Իրականում որևէ կոնֆլիկտ կամ սկանդալ չկա։ Մասնակցելու ցանկությունս շատ մեծ էր, սակայն այնպես ստացվեց, որ այս շրջանում Հայաստանում չեմ։ Դեռևս հունիսին ես և մայրիկս Եգիպտոսի ուղեգիր էինք գնել։ Այն ժամանակ մրցույթի օրերը հստակեցված չէին, այլապես այլ օրեր կընտրեի։ Երբ մրցույթի օրերը հստակեցրեցին, հասկացա, որ նախամրցութային ամբողջ ընթացքում երկրից բացակայելու եմ, իսկ այս օրերին աղջիկները շատ կարևոր փուլ են անցնում։ Բացի այդ, ունեմ նաև նկարահանումներ։ Այս շրջանում նկարահանվում 20 եմ մասանոց նոր ֆիլմում և պատասխանատվություն ունեմ նաև իմ մյուս նախագծում։ Ամեն կերպ փորձում էի համատեղել, բայց չստացվեց»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է նա և նշել, որ հաջորդ տարի անպայման ուժերը կփորձի մրցույթում։

«Մրցույթին մասնակցելու ցանկությունս շատ մեծ է, հուսամ՝ հաջորդ տարի մրցութային փուլի համար ժամանակ կտրամադրեմ ու կկարողանամ մասնակցել»,- հավելել է Անելյան։