Քիմ Քարդաշյանը Նյու Յորք է ժամանել ամբողջովին սևազգեստ՝ դեմքն ու գլուխը լիովին ծածկող կաշվե դիմակով (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնի է իր մեկը մյուսից համարձակ կերպարներով, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ այս անգամ բազմազավակ մայրիկը Նյու Յորքում շրջել է ամբողջովին սևազգեստ՝ դեմքն ու գլուխը լիովին ծածկող կաշվե դիմակով:

40-ամյա Քարդաշյանը Ritz Carlton հյուրանոց է գնացել Balenciaga բրենդի հագուստով: Նրան ուղեկցել են մայրն ու ավագ քույրը:

Աստղային ընտանիքի անդամները Նյու Յորք են ժամանել՝ մասնակցելու Met Gala ամենամյա շոուին, որը կայանալու է 13-ին: