Աստղագուշակ սեպտեմբերի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողների հետ ցանկացած շփում այսօր ձեզանից ավելի շատ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջի, քան սովորաբար: Հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ նրանց հետ, ովքեր ձեզ մոտ համակրանք չեն առաջացնում ու պիտի թաքցնեք ձեր իրական զգացմունքները: Դա ձեզ կհաջողվի անել, չնայած՝ ոչ առանց դժվարության: Դուք կխուսափեք կոնֆլիկտներից ու բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Օրը հրաշալի է ինքնուրույն աշխատանքի համար: Երբ ձեզ ոչ ոք չի խանգարում ու չի շեղում, դուք կարողանում եք արագ գլուխ հանել բարդ գործերից, լուծում եք դժվար հարցերը: Առավոտյան արժե զգույշ լինել գումարի հետ, իսկ ահա երեկոն հարմար է գործարքների ու գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հրաշալի է գործնական հանդիպումների, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Պատասխանի հարցում կարող եք չշտապել. հանգիստ ուսումնասիրեք բոլոր պայմանները, մտածեք՝ արդյոք հնարավոր չէ դրանք ավելի շահեկան դարձնել: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքները, և դա շատերին դուր կգա: Այն մարդկանց համար, որոնց պակասում է խիզախությունն ու ինքնավստահությունը, դուք օրինակ կդառնաք:

Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք լրիվ անսպասելի ձևով կզարգանան, վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է: Արժե կրկին ստանձնել այն, ինչ երկար ժամանակ չէր ստացվում: Այս անգամ դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին, և դա ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել ու հիմարություններ չանել:

Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք հանգստի համար ժամանակ  կունենաք: Արժե ուշադրություն դարձնել մտերիմներին. նրանք ուրախ կլինեն զրուցել ձեզ հետ, կկարողանան և՛ ուրախացնել, և՛ աջակցել, և՛ ոգեշնչել: Երեկոն լավագույն ժամանակն է սիրելիի հետ կարևոր զրույցի համար: Դուք իրար շատ բան կկարողանաք ասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ կորոշեք լրիվ նոր բան ստանձնել, թե կվերադառնաք նրան, ինչով ավելի վաղ եք զբաղվել: Բոլոր դեպքերում կկարողանաք արագ հաջողության հասնել, իսկ եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Հավանական են անսովոր առաջարկներ՝ կապված աշխատանքի կամ ուսման հետ: Եթե վաղուց էիք մտածում կյանքում փոփոխություն մտցնելու մասին, բաց մի թողեք հարմար պահը. հիմա կարող եք լրիվ նոր ուղղությամբ առաջին քայլերն անել:

Մտերիմների հետ հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Նախկինում չափազանց համարձակ թվացող ծրագրերը լրիվ իրական կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Իրադարձություններն այնքան արագ չեն զարգանա, որքան ձեզ է պետք: Բարեբախտաբար, այսօր պարտադիր չէ լավ ժամանակների սպասեք, քանի որ ինքներդ էլ կարող եք փոխել իրավիճակը, բարդ գործը շարժել մեռյալ կետից, ստիպել ուրիշներին ավելի արագ գործել: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, այնպես որ՝ ձեզ կհաջողվի հետաքրքրել շրջապատողներին, ոգեշնչել նրանց:

Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, դուր կգաք նրանց, ում վաղուց եք համակրում: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը, որը շուտով շատ կարևոր կդառնա ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր հեշտ չի լինի հանգիստ ու բարեհամբույր վարք դրսևորելը, պրովոկացիաներին չտրվելն ու կշռադատված որոշումներ ընդունելը: Հուզական դաշտն անկայուն կլինի, ամեն անգամ չեք կարողանա պահպանել ինքնատիրապետումը: Դա կզարմացնի շրջապատողներին, որոնք սովոր են ձեր սառնասրտությանն ու խելամտությանը:

Մի շտապեք որոշումների հարցում, անկախ նրանից, թե ինչին դրանք կվերաբերեն: Մարդկանց մասին առաջին տպավորությունը սուտ կլինի, ամեն անգամ չեք կարողանա ճիշտ գնահատել ստացվող առաջարկները: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, և դուք այդ ժամանակը կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է համախոհներ փնտրելու համար: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, ընկերանալ նրանց հետ, ումից շատ բան է կախված: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ գործով կամ խորհրդով, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ում կարելի է դիմել այդ հարցերով: Դուք արագ գլուխ կհանեք բարդ աշխատանքային հարցերից, որոնցում հաճախ կօգնի փորձը:

Մտերիմների հետ տարաձայնություններ հազիվ թե լինեն: Սակայն նոր գաղափարներով կիսվելու համար օրը հարմար չէ: Սկզբում ինքներդ դրանք մտածեք, ամեն ինչ լավ կշռադատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է խնդիրներ բերել, բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունն ու չեն ստիպի կորցնել լավատեսությունը: Հաճախ ուրախ կլինեք բարդ առաջադրանքը լուծելու հնարավորության համար, միաժամանակ ցույց կտաք շրջապատողներին, թե ինչի եք ունակ: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները, ոչ ստանդարտ լուծումներն էլ թույլ կտան արագ հասնել նպատակին:

Բայց մի գերագնահատեք ձեր ուժերը. օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Այդ հատվածի համար հոգնեցնող գործեր ու կարևոր զրույցներ մի ծրագրեք: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք լավ գիտեն ձեզ ու կես խոսքից հասկանում են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բավական հոգնեցնող, բայց շատ արդյունավետ օր է: Դուք մի քանի բարդ առաջադրանք միաժամանակ կլուծեք, հաջողության կհասնեք մի գործում, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Նրանք գիտեն, թե ինչի եք իրականում ուզում հասնել ու կարող են հուշել՝ ինչպես գործել:

Հնարավոր են դրամական մուտքեր: Այսօր դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գործարքներ կնքել կամ պարզապես գնել այն, ինչ վաղուց էիք ուզում: Լավ է մտերիմների համար նվերներ գնեք: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք ուրախացնել յուրաքանչյուրին: Երեկոն հաճելի լուրեր է խոստանում մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին մանր-մունր տհաճություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դուք վստահ կլինեք, որ կարողանալու եք գլուխ հանել ծագած բոլոր խնդիրներից, պատասխաններ եք գտնելու բոլոր հարցերին: Եվ դա իսկապես այդպես կլինի: Ինչ-ինչ անակնկալներ հնարավոր են, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկողությունից դուրս չի գա, դուք կհասցնեք անել այն ամենն, ինչ ծրագրել էիք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հարմար օր է ընկերական հանդիպումների, ռոմանտիկ ժամադրության, ընտանեկան տոնի համար: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց, միշտ կգտնեք աջակցելու, օգնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ցանկացած կարևոր զրույց արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Կարևոր չէ, թե խոսքն ինչի մասին է: Դուք անպայման կգտնեք անհրաժեշտ բառերը, փաստարկներ կբերեք, որոնք կհամոզեն զրուցակիցներին, կապացուցեք ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև պաշտոնական փաստաթղթեր կազմելու համար:

Օրվա երկրորդ կեսը ինքնուրույն գործողությունների ժամանակ կլինի: Ձեզ խորհուրդներ ու օգնություն պետք չեն: Դուք հույս կդնեք սեփական ուժերի վրա, և դրանք էլ բավարար կլինեն հասնելու համար նրան, ինչն առաջ անհնար էր թվում: Հնարավոր է հաջողություն նախկինում լրիվ անհույս թվացող գործում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է, որի իրադարձությունները կոգեշնչեն ու կուրախացնեն, կվերադարձնեն նրանց հավատը, ովքեր վերջին շրջանում այն կորցրել էին: Իրենց փակուղու մեջ զգացող Ձկները կհասկանան՝ դեպի ուր շարժվել: Նրանք, ովքեր հոգնել են ակնարկներից ու չասված բաներից, միանշանակ պատասխաններ կստանան կարևոր հարցերին:

Այսօր համարյա պատահաբար հաստատված ծանոթությունը կարող է երկարատև ընկերության կամ գրավիչ սիրային պատմության սկիզբ դառնալ: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք վստահել ինտուիցիային: Այն հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ լուրջ հարցերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: