Քանյե Ուեսթը ցանկանում է ռեփ-բաթլ անցկացնել Դրեյքի հետ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստ է Verzuz ռեփ-բաթլ հարթակում հանդիպել իր կանադացի «մրցակից» Դրեյքի հետ. այս մասին պատմել է  Swizz Beatz-ը՝ Էնջի Մարտինեսի YouTube-շոուին տված հարցազրույցում:

«Քանյեն պատրաստ էր գալ Վերզուզ և այնտեղ «կռվել» Դրեյքի հետ: Բաթլի վերաբերյալ վերջնական որոշումը թողնում եմ նրանց»,- ասել է Սվիզ Բիթցը՝ չմանրամասնելով, թե ինչ է մտածում ինքը:

Աստղային ռեփերների միջև հնարավոր մարտի մասին տեղեկությունը հայտնվել է նրանց հաջորդ հակամարտության ֆոնին, որը ծագել է Դրեյքի որոշման պատճառով՝ «Certified Lover Boy» ալբոմը թողարկելու նույն ամսաթվին, ինչ Ուեսթի «Donda»-ն: Բացի այդ, կանադացին «խայթել է» Քանյեին: Ի պատասխան՝ Ուեսթը սոցցանցերում հրապարակել է Դրեյքի հայհոյանքներով հաղորդագրությունը, ինչպես նաև նրա տան հասցեն: