ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին խուսափեք վեճերից: Երբեմն բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար բավական կլինի կարևոր զրույցները օրվա երկրորդ կես տեղափոխելը: Իսկ առավոտյան արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել՝ ոչ ոքի չդիմելով ոչ՛ օգնության, ո՛չ խորհուրդների խնդրանքով:
Օրվա երկրորդ կեսը շատ Խոյերի հետաքրքիր ուղևորություններ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կկռահեք, թե ինչ կա նրանց մտքին, ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հետաքրքիր, վառ ու ոգեշնչող օր է: Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն արագ հասնել նպատակին: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Հեշտ ու ներդաշնակ կդասավորվեն հին ծանոթների հետ հարաբերությունները, նոր ծանոթներին էլ հաճախ կես խոսքից կհասկանաք:
Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար է գնումների ու գործարքներ կնքելու համար: Ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող հարցերում սխալներ չեք անի, նույնիսկ եթե ստիպված լինեք շատ արագ որոշումներ ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցության շնորհիվ կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք հանդիպել: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն, թույլ կտան անել այն, ինչի մասին վաղուց եք երազում:
Օրը հարմար է կարևոր հանդիպումների համար: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, թե անձնական գործերի մասին կլինի. բոլոր դեպքերում թեժ վեճեր չեն լինի, արագ լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Օրվա երկրորդ կեսն անսպասելի, բայց շատ հաճելի այցերի ժամանակ կլինի: Հաճախ հյուրերը նվերներով ու լավ նորություններով կգան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հազիվ թե առանց խնդիրների ու դժվարությունների անցնի, բայց կասկած չկա, որ դուք բոլոր խոչընդոտները կհաղթահարեք: Հաճախ փորձը կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, խուսափել փոքրիկ սխալներից: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելն ու ծրագրերը քննարկելը: Ձեզ մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն:
Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա մասնակցել անսովոր միջոցառումների: Դա շատ օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համառ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Սա ամենահասարակ օրը չի լինի, բայց դուք շատ գործերում կարող եք հաջողության հասնել: Աշխատեք հետևողական գործել, մի գործից մյուսը չնետվել, խուսափել անկարգապահությունից: Ցանկացած առաջադրանքի լուծման լուրջ մոտեցումը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքի:
Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Հարմար օր է հին գաղափարներին վերադառնալու համար: Դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանք հիմա իրագործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Այսօր ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, իսկ շրջապատողները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, որոնք երբեմն կխանգարեն ժամանակին ավարտել գործերը: Աշխատեք տեղի ունեցողին փիլիսոփայորեն նայել: Այդպես հեշտությամբ կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք:
Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կանցնի, իսկ երկրորդին կարող եք հանգստանալ: Լավ ժամանակ է ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք կոգեշնչեն ու կուրախացնեն: Հավանական են մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Բարդ հարցերի քննարկման համար այդ հատվածը հարմար չէ. դուք կտաքանաք, կբարկանաք դատարկ բաների պատճառով, երբեմն պարզապես չեք կարողանա ճիշտ գնահատել զրուցակիցների բերած փաստարկները: Լրիվ այլ կերպ կանցնեն զրույցները օրվա երկրորդ կեսին: Շատ բաների մասին կարող եք պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում չեն հասկացել ձեզ:
Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կշեռքներ շահավետ գործարքներ կկնքեն կամ կգնեն այն, ինչ վաղուց էին ուզում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով, հետաքրքիր առաջադրանքներով: Հաստատ չեք ձանձրանալու: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված մի հարցի հետ, որի շուրջ վերջերս շատ էիք մտորում: Որոշ Կարիճների անսովոր գործնական առաջարկներ են սպասվում: Պատասխանի հարցում մի շտապեք. դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք:
Բարենպաստ օր է ուսման, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու հետ կապված ցանկացած աշխատանքի համար: Հաճախ դուք կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել: Ինտուիցիան հաճախ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, կհուշի՝ դեպի ուր շարժվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Եթե կարևոր գործեր եք ծրագրել, դրանց անցեք առավոտյան: Այդպես ոչ միայն ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, այլև կկարողանաք խուսափել դժվարություններից, շրջապատողների հետ վեճերից, ինչպես նաև երկար բացատրություններից: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի կամ ընկերական երեկույթի համար առիթ լինի: Դուք կաշխատեք ուրախացնել մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին ու չեք վախենա դժվարություններից: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կստիպեին ձեզ կասկածել սեփական հաջողությանն ու հրաժարվել մտածածից: Օրը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ:
Օրը հարմար է աշխատանքի և ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում, հնարամտություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Ձեզ դուր կգա նոր բան հորինելը: Շատ համարձակ գաղափարներ հաջող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Անհանգիստ օր է, բայց ոչ այնքան բարդ, որքան կարող է առավոտյան թվալ: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Չմտածված արարքները, հույզերի ազդեցությամբ կատարած գործողությունները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, կյանքն էլ կհարթվի:
Օրվա երկրորդ կեսը շատ Ջրհոսների կուրախացնի հաճելի հանդիպումներով ու լավ նորություններով: Հարմար ժամանակ է կարևոր ընտանեկան գործերի, ընդհանուր ծրագրերի համար: Կհաջողվի խուսափել երկար վեճերից ու փոխհամաձայնության հասնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ գործերում հաջողությունների կհասնեք: Վատ գլուխ չեք հանի նրանից, ինչը նախկինում ընդհանրապես չէր ստացվում: Այսօր դուք կնախընտրեք ոչ թե տրորված ճանապարհով գնալ, այլ նպատակին տանող սեփական ուղին փնտրել:
Շրջապատողներին գործերին ձեր մոտեցումը դուր կգա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան ու վառ հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: