Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանում Met Gala ամենամյա միջոցառմանը մասնակցելուց հետո ներկա է եղել Ջասթին Բիբերի կազմակերպած խնջույքին, գրում է Daily Mail-ը:
Քառասունամյա աստղը կրկին ներկայացել է դիմակով ու ամբողջ մարմինը կիպ գրկող սևաթույր հանդերձանքով:
Խնջույքին մասնակցել են այլ աստղեր ևս, սակայն Քարդաշյանի կերպարը եղել է ամենատարբերվողներից: