Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է (տեսանյութ)

Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է։ Այս մասին ռուսական փոփի արքան հայտնել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում։ Տեսանյութերում երգիչն օդանավակայում է և հայտնում է, որ պատրաստվում է Երևան մեկնել։

«Մենք մեկնում ենք Երևան, դիմավորիր մեզ, Երևան»– տեսանյութում ասում է Ֆիլիպ Կիրկիրովը։ Հայտնի երգիչը տեսանյութում նաև նշում է, որ «անհանգստության առիթ չկա և չի լինի»։

Հավելենք նաև, որ օդանավակայանում երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը։ Հայ երգիչչն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է համագործակցել Ֆիլիպի հետ։