Մեկնաբանություններում դրեք Հայաստանի դրոշը և նվեր ստացեք. Հրուշ Աճեմյանը ֆլեշմոբ է սկսել

Հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը (նրա աստղային հաճախորդներից է Քիմ Քարդաշյանի ընտանիքը) Ինստագրամի իր էջում «հայկական» ֆլեշմոբ է սկսել։

«Ես սկսում եմ անակնկալ giveaway: Իմ վերջին գրառումը like-եք, նշեք երեք հոգու, մեկնաբանություններում դրեք Հայաստանի դրոշը կամ գրեք «Հայաստան»: Դե, գնացինք»,- գրել է Աճեմյանը իր Stories-ում։

Հայտնի անձինք Ինստագրամում հաճախ են giveaway-ներ անցկացնում` հատուկ մրցույթներ, որոնց ընթացքում նրանց հետևորդները կատարում են մի շարք առաջադրանքներ և ստանում մրցանակներ: Այս դեպքում Աճեմյանը նախապես չի ասել, թե կոնկրետ ինչ կտա հաղթողին (նաև չի նշվում, թե քանի հաղթող է լինելու այս մրցույթում), բայց պայմանները բավականին ուշագրավ են: Դիմահարդարի վերջին գրառումը ստացել է հայկական եռագույնի էմոջիով ավելի քան 1000 մեկնաբանություն: Ի դեպ, Հրուշ Աճեմյանի գրառումը նույնպես «հայկական» է։ Դիմահարդարը լուսանկարներ է հրապարակել «45 օր. Պայքար հանուն ազգի» ֆիլմի պրեմիերայից: Ֆիլմի ռեժիսորը բրիտանացի ռազմական լրագրող, կինոռեժիսոր Էմիլ Գեսսեն է, որը 2020 թվականի աշնանը աշխատել է Արցախում պատերազմի ժամանակ։

Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Խորհրդային Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։