Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը լուսանկարվել է մաեստրո Չեքիջյանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելել է Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոն, որտեղ հանդիպել է հայտնի երաժիշտ Հովհաննես Չեքիջյանին: Իսպանացի մարզիչը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մենք վայելեցինք Բեթհովենի իններորդ սիմֆոնիան մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կատարմամբ»,- գրել է նա։

Նշենք, որ իսպանացի Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2020 թվականի մարտին։