Խցանում է առաջացել. Քարդի Բիի զգեստը Met Gala-ում տեղափոխել են միանգամից ինը օգնականներ

Cardi B-ն ժամանակավորապես դադարեցրել է երթևեկությունը Met Gala-ի կարմիր գորգի վրա։ Նրա վիթխարի զգեստը գրավել էր ամբողջ սանդուղքը։ Շատ հայտնիներ ստիպված են եղել սպասել մինչ կտեղափոխեին ռեփերի զգեստը:

Քարդին բոլոր կողմերից շրջապատված է եղել մի քանի մետր կտորով։ Նրա հանդերձանքը շարժելու համար պահանջվել ինը տղամարդու օգնություն: Օգնողները կիսաշրջազգեստը պահում էին օդում, երբ աստղը զգուշորեն բարձրանում էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով:

Cardi B-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ներկայանա հանրությանը, քանի դեռ չի վերականգնել իր հիվանդության ընթացքում կորցրած կիլոգրամները։ Երգչուհու խոսքով՝ ինքը չի կարողացել իրեն նայել հայելու մեջ: