Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ունեն ամուսնության մեջ

HOLLYWOOD, CALIFORNIA - FEBRUARY 13: Ben Affleck and Jennifer Lopez attend the Los Angeles Premiere Of Amazon MGM Studios "This Is Me...Now: A Love Story" at Dolby Theatre on February 13, 2024 in Hollywood, California. (Photo by Lionel Hahn/WireImage)

Կարծես թե պապարացիների հերթական լուսանկարները, որտեղ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վիճում են, ինչպես նաև նրա՝ հաճախ դժգոհ դեմքի արտահայտությունը, արդեն կատակ չեն։ Զույգը լուրջ խնդիրներ ունի, հայտնում է Life&Style-ը։

Հրապարակմանը ինսայդերը ասել է, որ դա պայմանավորված է երգչուհու քմահաճույքով. «Մեղրամիսը հաստատ ավարտված է։ Զգացողությունն այնպիսին է, որ եթե նրանք ցանկանում են ամուսնացած մնալ, երկուսն էլ պետք է որոշակի շտկումներ մտցնեն իրենց վարքագծում»։ Նա նաև խոստովանել է, որ զույգն այժմ շատ ժամանակ է անցկացնում առանձին, քանի որ Աֆլեքն այժմ նկարահանվում է, և արտիստը չի կարողանում դիմանալ հեռավորությանը, ինչը հանգեցնում է մշտական ​​վեճերի։

Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, իսկ հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն առաջարկություն է արել։ Զույգի հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին այն չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, և մի քանի ամիս անց Բենը կրկին առաջարկեց Ջենիֆերին՝ դառնալու իր կինը։ 2022 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ նրանք գաղտնի ամուսնացել են։