Հարգելի պատճառով. Ռիհաննան այդպես էլ չի ներկայացել Met Gala-ին

Ավարտվեց Met Gala-ի կարմիր գորգը՝ Ռիհաննայի երկրպագուներին թողնելով անորոշության մեջ։ Երգչուհին պետք է գլխավորեր Կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, սակայն նրան ոչ-ոք այդպես էլ չտեսավ։

Ընդամենը չորս օր առաջ աստղն իր սոցցանցերում ինտրիգային կերպով գրել էր. «Մտահոգվա՞ծ եք հանդիպումից առաջ»։ Անցած տարիներին աստղն ինքն էր նյարդայնացնում երկրպագուներին։ Ռիհաննան և նրա ընկերը՝ A$AP Rocky-ն միշտ ուշանում էին միջոցառումից։ Բայց այս անգամ նրանք ընդհանրապես չեն էլ եկել։

PEOPLE-ի աղբյուրը հայտնել է, որ Umbrella հիթի կատարողը դարձել է հանգամանքների զոհ։ Նա հիվանդացել է գրիպով և այդ պատճառով բաց է թողել միջոցառումը: 36-ամյա հայտնին վերջերս Extra-ին ասել էր, որ այս տարի իր հանդերձանքը «շատ պարզ» է լինելու։