Մահացել է «Status Quo» խմբի հիմնադիր Ալան Լանկաստերը

Մահացել է բրիտանական հանրահայտ Status Quo ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ և բաս կիթառահար Ալան Լանկաստերը: Այս մասին հայտնում է The Independent-ը։

Երաժիշտը մահացել է Սիդնեյում 72 տարեկան հասակում: Նրա մոտ ախտորոշված էր սկլերոզ։

Status Quօ- ն հիմնադրվել է 1962 թվականին: Լանկաստերը խումբը լքել է 1985 թվականին Ավստրալիա տեղափոխվելուց հետո, իսկ 2013-2014 թվականներին նա մասնակցել է Status Quo-ի սկզբնական կազմի համերգային շրջագայությանը։

Status Quo խմբի ամենահայտնի հիթը «In The Army Now» երգն է։