Բիլի Այլիշը կորցրել է 100 հազար բաժանորդ` լուսանկարի պատճառով

Երգչուհի և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Բիլի Այլիշը Elle ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ անկեղծ սելֆիի պատճառով Ինստագրամում կորցրել է 100 հազար բաժանորդ:

Այլիշը բացատրել է, որ որոշել է փոխել իմիջը «Happier Than Ever» ֆիլմի թողարկմանն ընդառաջ: Դա անելու համար նա թխահերից դարձել է շիկահեր, իսկ իր «պարկանման» հագուստը փոխել է կերպարը ընդգծող կորսետի: Երգչուհու խոսքով՝ հետևորդները բացասաբար են արձագանքել կերպարի փոփոխությանը:

«Ես կորցրի 100 հազար բաժանորդ: Մարդիկ վախենում են մեծ կրծքերից»,- ասել է նա: Երգչուհին հավելել է, որ իրեն ստիպել նմանվել «հավերժ երիտասարդ Փիթեր Փենի» երկրպագուներին անմարդկային է: