Netflix-ը հայտարարել է The Witcher սերիալի երրորդ եթերաշրջանի մասին

Netflix ամերիկյան սթրիմինգային ծառայությունը հայտարարել է «The Witcher» հայտնի սերիալի երրորդ եթերաշրջանի մասին, որը հիմնված է լեհ գիտաֆանտաստիկ գրող Անջեյ Սապկովսկու վեպերի վրա:

«Հրաշալի նորություններ. The Witcher-ի 3-րդ եթերաշրջանը պաշտոնապես գալիս է… Մենք խոստանում ենք, որ 2-րդ սեզոնը կթողարկվի ավելի շուտ, քան 3-րդը»,- Twitter-ում գրել է ընկերությունը:
2-րդ եթերաշրջանը նախատեսվում է թողարկել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին. հայտնում է Netflix-ը:

The Witcher շարքը հիմնված է լեհ գրող Անջեյ Սապկովսկու վեպերի համանուն շարքի վրա: Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերին՝ Netflix հոսքային ծառայության միջոցով: Երկրորդ սեզոնի աշխատանքները սկսվել են 2020 թվականի փետրվարին, նկարահանումները մարտին դադարեցվել էին կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ շարունակությունը վերսկսվել է օգոստոսին: