Քիմ Քարդաշյանը հրապարակավ ներողություն է խնդրել իր մորից և երեխաներից

Քիմ Քարդաշյանը ամենասկանդալային  հայտնիներից է: Այժմ նա բազմազավակ մայր է, և, ինչպես պարզվում է, զղջում է իր անցյալի շատ արարքների համար: Դրանցից մեկի համար նա նույնիսկ հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քրիս Ջեններից և երեխաներին հորդորել մեծանալիս չդատել իրեն:

Ինստագրամի իր էջում աստղը հրապարակել է արխիվային լուսանկարներով գրառում, որը նվիրել է դուստրերի ազգային օրվան: Լուանկարում աստղի վստահ տեսքը հեռու է այդ տարիների իրական Քիմից: Իր հիշողությունների համաձայն, նա կարող էր կուրորեն հետևել ավագ քրոջը և հիմարություններ անել:

«Ես տեսա, որ օրերս Ազգային դուստրերի օրն էր, ուստի այս գրառումը իմ մայրիկի և իմ աղջիկների համար է, երբ նրանք դեռահաս են, հահա: Նորթ և Չի, խնդրում եմ նրբանկատորեն վերաբերվեք ինձ, երբ այն տարիքում լինեք՝ ինչ ես այս լուսանկարներում: Մայրիկ, ես շատ եմ ցավում: Ես հիշում եմ, թե ինչպես են ինձ «նստեցրել» այստեղ այն բանի համար, որ Քորթնին գողացել է ձեր մեքենան, պարզապես թաղամասով անցնելու համար, և չնայած ես չեմ մասնակցել, միևնույն է, ես խնդիրներ ունեի: Այնպես որ, մենք այլևս ոչինչ չունեինք անելու, բացի ավտոտնակում ֆոտոսեսիա անելուց։ Ես երբեք չեմ եղել այդպիսին, ես պարզապես լսել եմ այն, ինչ ասում էր իմ ավագ քույրը և ընկերները: Նրանք այնքան վատ ազդեցություն ունեցան, և ես կատարյալ էի ու շատ եմ ափսոսում դրա համար»,- գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի հետ ամուսնության արդյունքում լույս աշխար եկան չորս երեխաներ՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)