Պապարացիները բաժանված Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են միասին ռեստորանից դուրս գալիս և նույն մեքենան նստելիս (լուսանկարներ)

Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նախկին ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ապացուցում են, որ կարող են բաժանումից հետո ընկերներ մնալ, գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով պապարացիների արած լուսանկարները:

Դրանցում երևում է, որ նախկին ամուսինները միասին են դուրս գալիս Մալիբուի Nobu ռեստորանում ընթրիքից: Բացի այդ, 40-ամյա Քարդաշյանին և  44-ամյա Ուեսթին ուղեկցել են ընկերները:

Երեկոյի ավարտին նրանք նույնիսկ նստել են նույն մեքենան՝ Քանյեն՝ ղեկին, Քիմը՝ նրա կողքին:

Նշենք, որ նախկին զույգն ունի չորս երեխա: