Բիլլի Այլիշը հրապարակայնորեն հայհոյել է հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենքի պատճառով

Ամերիկացի երգչուհի, Grammy-ի յոթ մրցանակների դափնեկիր Բիլլի Այլիշը հրապարակայնորեն հայհոյել է Տեխասում ընդունված հղիության վեց շաբաթից հետո աբորտներն արգելող նոր օրենքի դեմ: Այդ մասին գրում է Pitchfork-ը:

Բիլլին Austin City Limits 2021 երաժշտական ​​փառատոնի ընթացքում խոստովանել է, որ ի սկզբանե ցանկանում էր չեղյալ հայտարարել իր ելույթը միջոցառմանը՝ ի նշան բողոքի՝ աբորտների մասին նահանգի նոր օրենքի:

«Ես մտածում էի հրաժարվել շոուին մասնակցելուց, քանի որ ցանկանում էի պատժել այս ****** տեղը նրա համար, ինչ այնտեղ թույլ են տվել: Բայց հետո ես հիշեցի, որ դա դուք եք՝  ******  զոհերը, և դուք դրան արժանի եք այս աշխարհում: Եվ մենք պետք է նրանց ասենք, որ նրանք ***** ձայները կտրեն», – ասել է երգչուհին բեմից՝ ուղեկցելով իր անպարկեշտ մենախոսությունը միջնամատի ժեստով:

«Իմ մարմինն իմ  ***** գործն է»,- ամփոփել է 19-ամյա արտիստը:

Ավելի վաղ ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը նույնպես քննադատել էր Տեխասում հղիության արհեստական ​​ընդհատման արգելքը: