Քլինթ Իսթվուդը շահել է 6,1 միլիոն դոլարի հայցը

Քլինթ Իսթվուդը շահել է 6,1 միլիոն դոլարի հայցը՝ ընդդեմ մի ընկերության, որն անօրինական կերպով օգտագործել է իր կերպարը մարիխուանայի հետ կապված արտադրանքի գովազդում:

Mediatonas UAB ընկերությունն անօրինական կերպով օգտագործել է 91-ամյա հոլիվուդյան դերասանի և ռեժիսորի կերպարը լիտվական CBD արտադրողի արտադրանքի գովազդի համար. այս մասին հայտնում է The New York Times-ը:

2020 թվականի հուլիսին Իսթվուդը երկու հայց է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ CBD-ի երեք արտադրողների և վաճառողների դեմ, որոնք գովազդում էին իրենց արտադրանքը՝ օգտագործելով դերասանի հետ գոյություն չունեցող հարցազրույցը: Դրանում Իստվուդը իբր հավանություն է տվել կանեփի մեջ հայտնաբերված ոչ հոգեմետ նյութի օգտագործմանը: Դերասանը նաև դատի է տվել տասը ինտերնետ-խանութների, որոնցում այդ արտադրանքը կապվում էր իր անվան հետ: