Հաջող մեկնարկ. Յուլիա Պերեսիլդը դարձել է աշխարհում առաջին դերասանուհին, որը թռչել է տիեզերք (լուսանկարներ)

Երեկ տեղի է ունեցել ուշագրավ իրադարձություն: «Բայկոնուր» արձակման կայանից դեպի Միջազգային տիեզերակայան է թռչել «Սոյուզ ՄՍ-19» մարդատար տիեզերանավը, որում ոչ միայն փորձառու տիեզերագնացներ էին, այլև կինոաշխարհի ներկայացուցիչներ, գրում է cosmo.ru-ն:

Պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում ֆիլմ կնկարահանվի ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների մասնակցությամբ: Պիոներները ռուսներն են` ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:

Նրանք Միջազգային տիեզերակայան են մեկնել «Մարտահրավեր» ֆիլմը նկարահանելու համար: Սա պատմություն է մի կին բժշկի մասին, որը գնացել է ՄՏԿ՝ տիեզերագնացին մահից փրկելու համար: