6 տարի դադարից հետո Ադելը նոր երգ է ներկայացրել

Դեռ անցյալ շաբաթվանից երկրպագուները սկսել էին նկատել «30» թվով գովազդային վահանակներ, ինչը ենթադրությունների տեղիք էր տվել, որ Ադելի նոր ալբոմի թողարկումը հորիզոնում է:

Ավելի ուշ 33-ամյա երգչուհին սոցիալական մեդիայի իր նկարները փոխել էր փիրուզագույնի: Եվ այժմ Գրեմմիի 15 մրցանակների դափնեկիրը կիսվել է լավ նորությամբ. Easy On Me սինգլը կթողարկվի հոկտեմբերի 15-ին: Ադելը հայտարարությունը տեղադրել է կարճ թիզերում:

 

View this post on Instagram

 

Публикация от Adele (@adele)