Քիմ Քարդաշյանը 20 մլն դոլարով նախկին ամուսնուց գնել է իրենց ընդհանուր տունը

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթից գնել է Հիդդեն Հիլսում գտնվող իրենց տունը։

TMZ-ի փոխանցմամբ՝ ռեալիթի շոուի աստղը նախկին ամուսնուն վճարել է 20 մլն դոլար, ընդ որում՝ կանխիկ, որպեսզի ավելորդ չբարդացնի գործընթացը։

Հիմա արդեն պարզ է, որ նախկին ամուսինների վերամիավորումը, չնայած նրանց` միասին որոշ միջոցառումներին մասնակցելուն, չի կայանա։

Քանյե Ուեսթը տան միակ սեփականատերն էր։ Չնայած դրան ամուսնալուծությունից հետո Քիմը շարունակում է ապրել այնտեղ չորս երեխաների հետ միասին։

Պարբերականը նշում է, որ տունը, որը նրանք գնել են յոթ տարի առաջ, արվեստի իսկական ստեղծագործություն է՝ երկու խոհանոցով, առանձին մարզադահլիճով, բասկետբոլային կորտով և մեծ լողավազանով:

Քիմը վճարել է նույն գինը, ինչ 2014-ին էին վճարել։ Քանյեն այն ժամանակ բառացիորեն տունը հավասարեցրեց հողին և այն նորից կառուցեց՝ հրավիրելով լավագույն ճարտարապետներին և դիզայներներին ։ Այժմ կալվածքը արժե մոտ 60 մլն դոլար։