Խոյ-Ցուլ
Բնությունը Խոյերին օժտել է կամային բնավորությամբ, իսկ Ցուլերին՝ համառությամբ: Այնպես որ՝ հարաբերություններում դժվարություններ ծագելիս նոր խնդիր է առաջանում՝ ինչպես կարող են նման բնավորություններով մարդիկ ընդհանուր հայտարարի գալ: Բացի այդ, Ցուլը պետք է հարաբերությունների ընթացքում մշտապես տեղյակ լինի Խոյի կյանքում իր զբաղեցրած տեղի մասին, ինչը շատ բարկացնում է վերջինիս: Եթե այս զույգը բաժանվում է, Խոյը միայն մեկ ցանկություն է ունենում՝ հեռանալ ու մոռանալ, իսկ ահա Ցուլը պնդում է հարաբերությունները պարզելու վրա, ինչն էլ մի ամբողջ հավերժություն է տևում:
Ցուլ-Աղեղնավոր
Ցուլի համար իդեալական ժամանցը ընտանեկան հանգիստ կյանքն է, իսկ Աղեղնավորը արկածների է ձգտում: Ցուլերի ուժերի սահմաններում չէ Աղեղնավորի էներգիային դիմանալը, իսկ Աղեղնավորները, որպես կանոն, ամեն ինչին անլուրջ վերաբերմունք ու անձնական հարուստ կյանքի լուրջ պաշար ունեն:
Երկվորյակ-Այծեղջյուր
Աղետ, այլ ոչ թե միություն: Երկվորյակները զրույցների ու ուրախ կյանքի սիրահար են, իսկ Այծեղջյուրները օրն անց են կացնում աշխատավայրում համառ աշխատելով ու իրենց կյանքի ամեն մասնիկը պլանավորելով: Երկվորյակների համար դժվար է մարսել Այծեղջյուրի՝ սպոտնան արարքներին անընդունակ լինելը:
Խեցգետին-Ջրհոս
Ջրհոսներն ազատություն են սիրում, իսկ Խեցգետինները տնակյացների շարքում են: Ջրհոսները անընդհատ սխալվելու սովորություն ունեն ու ընդհանրապես նրանք սիրում են փորձարկել, ինչը նյարդայնացնում է Խեցգետնին, որը հասկացողության, սիրո կարիք ունի:
Առյուծ-Կարիճ
Առյուծը քնում ու երազում է, թե ինչպես են իրեն հաճոյախոսություններով ծածկելու, ինչը նա չի կարող ակնկալել Կարիճից: Առյուծները վստահ են իրենց հրաշալի, անկրկնելի լինելու վրա, ինչի հետ համաձայն չեն խանդոտ Կարիճները:
Կույս-Աղեղնավոր
Այս երկու նշանները հակված չեն իրար հետ լուրջ հարաբերություններ սկսել: Կույսերը Աղեղնավորներին համարում են չափազանց անհոգ մարդիկ, ովքեր իրենց արարքներով կարող են խոցել մյուսների զգացմունքները: Կույսերը նաև չեն հասկանում այն, թե ինչպես կարող են Աղեղնավորները մի քանի շաբաթով անհետանալ ու ընդհանրապես վատ չզգալ դրա համար:
Կշեռք-Կույս
Կշեռքները հաճախ են հայտնվում Կույսերի քննադատությունների կենտրոնում, ինչը նրանց զրկում է ինքնավստահությունից, սեփական անձի հանդեպ կասկածների պատճառ է դառնում: Բացի այդ, Կշեռքների նյարդերին ազդում է Կույսերի՝ սեփական ճշմարտացիության վրա ունեցած վստահությունը:
Կարիճ-Խոյ
Ոչ թե միություն, այլ վառոդի տակառ, որն ամեն վայրկյան կարող է բռնկվել: Այդպիսի լարված ու պայթյունավտանգ հարաբերություններ են կապում այս երկու նշաններին: Իրական կյանքում այսպիսի կրքերը տեղին չեն, դրանց տեղը շեքսպիրյան պիեսներն են: Երկու նշաններին էլ բնորոշ են ուժը, կամային գծերը, երկուսն էլ իրենց բարձունքում են տեսնում ու ձգտում են լիակատար իշխանություն ունենալ:
Աղեղնավոր-Այծեղջյուր
Աղեղնավորներին օդի նման ազատություն է անհրաժեշտ, ինչից նրանց Այծեղջյուրներն անընդհատ փորձելու են զրկել, ինչն էլ բախման պատճառ է դառնալու: Եվս մեկ խնդիր. այս երկու նշանների միջև սեռական ձգողականությունը համարյա զրո է:
Ձկներ-Կույս
Երկու նշաններ. մի կողմից չափազանց երազկոտ ու զգայուն Ձկները, մյուս կողմից՝ չափազանց գործնական ու երկրային Կույսերը: Սկզբունքորեն հակասություններն իրար ձգում են, բայց միայն ոչ այս դեպքում: Այստեղ հետաքրքրությունների կոնֆլիկտ է: Բայց այս միությունը իդեալական է ընկերության տեսանկյունից:
Ջրհոս-Ցուլ
Այս զույգի միջև նորմալ հարաբերությունները քիչ հավանական են: Համառ Ցուլը կոտոշներն է դեմ տալու՝ պնդելով իրենը, ինչը վանելու է Ջրհոսին: Ցուլերի անձնական որակների մեջ է պահպանողական ու նյութասեր լինելը, իսկ Ջրհոսների մեջ՝ անսովոր, նորարար, բոհեմական լինելը:
Երկվորյակ-Խեցգետին
Եթե երկուսն էլ հումորի լավ զգացում ունենան, լավ միություն կազմելու շանս կունենան: Խեցգետինները տնակյաց են, իսկ Երկվորյակները նախընտրում են հանգիստն ու շփումները, բայց ներդաշնակության կարելի է հասնել, եթե մի քիչ համբերատար լինեն: Այս կապը դժվար կողմեր ունի, բայց անհույս չէ: