Ջեյսոն Մոմոան, Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ հայտնել է, որ բազմաթիվ վնասվածքներ է ստացել Aquaman-ի շարունակությունը նկարահանելիս, այս մասին հաղորդում է Entertainment Tonight-ը:
«Ես վնասել եմ աչքերս, հետո ստիպված կլինեմ վիրահատել: Ես ճողվածք ունեմ և կողերս կոտրված են: Այո, ինձ ֆիլմում ուղղակի ծեծում են, բայց դա հիանալի ֆիլմ կլինի. ձեզ դուր կգա»,- ասել է Մոմոան լրագրողին։
Դեջեներեսը նկատել է, որ Ջեյսոնը հաճախ է վնասվածքներ ստանում նկարահանման հրապարակում: Սակայն դերասանը, դատելով արձագանքից, փորձել է չկենտրոնանալ վնասվածքների վրա:
«Ես սիրում եմ իմ աշխատանքը և երբեմն չափազանց հուզվում: Բացի այդ, կա այնպիսի բան, ինչպիսին տարիքն է: Ես ծերացող սուպերհերոս եմ»,- խոստովանել է արտիստը:
Aquaman-ի առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 2018թ.-ին, ֆիլմը ջերմորեն է ընդունվել քննադատների և հեռուստադիտողների կողմից: Ֆիլմը վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար:
Շարունակությունը կոչվում է «Aquaman and the Lost Kingdom», որի ռեժիսորն է «սարսափի մասնագետ» Ջեյմս Ուանը: