ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանին 41-ամյակի կապակցությամբ։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Շնորհավորում եմ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ հեռվից դու այդքան լավ ես հասկանում, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ քոնը, իմը ..․, բոլորիս հայրենիքը»,- նշել է ՀՀ նախագահը։
Նա Քարդաշյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք։
Հեռուստաաստղը հոկտեմբերի 21-ին դարձավ 41 տարեկան։
Հիշեցնենք, որ նա երկու անգամ եղել է Հայաստանում։ Առաջին անգամ պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին։ Այցը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Աստղային խմբի» կազմում էին նաև այն ժամանակ դեռ նրա ամուսին Քանյեն, քույրը՝ Քլոեն, և երկու տարեկան դուստր Նորթը։ Երկու տարի առաջ հեռուստաաստղը կրկին Հայաստան եկավ WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար։ Այս անգամ նրան ուղեկցում էր ավագ քույրը՝ Քորթնին։ Ընդ որում՝ քույրերը եկել էին երեխաների հետ ու մկրտեցին նրանց Էջմիածնում։
Happy Birthday, dear @KimKardashian!
So glad that even from so far away you feel and understand so well that Armenia is our Homeland: your one, mine…, Homeland all of us.
Wishing you good health, happiness and all the best to you! pic.twitter.com/Ca7opZ7ijs— ՀՀ նախագահ | President of the Republic of Armenia (@Arm_President) October 22, 2021