Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով։

Թանկյանն այս մասին հրապարակում է արել Ինստագրամի իր էջում՝ նշելով, որ պատվաստվել է վիրուսի դեմ։

Թանկյանը նաև հայտնել է, որ համավարակի ընթացքում ցուցաբերել է ծայրահեղ զգուշություն։

«System of a Down» խմբի  առաջիկա ելույթները հետաձգել են  2022թվականիի փետրվար։