Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգության պատճառը կարող էր լինել ռեկվիզիտների հետ աշխատող անձնակազմի անփութությունը, այս մասին ասում է հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը: Նա YouTube-ի «Nightingale LIVE» ալիքի եթերում հիշել է, որ խոսակցություններ կային, որ այս պաշտոնը զբաղեցնող աշխատակիցը մասնագիտությունում «նորեկ է»:
Դերասանը զարմանք է հայտնել, որ ռեկվիզիտների պատասխանատուն լիցքավորված զենք է տվել:
«Տվյալ դեպքում զենքը փոխանցվել է ռեժիսորի օգնականին, որն այնուհետև այն հանձնել է Ալեքին և ասել, որ այս զենքով կրակելը անվտանգ կլինի: Նման նախազգուշացում միշտ արվում է»,- Սեգալը կիսվել է իր իմացածով:
44 տրամաչափի զենքը բավականին հզոր է, նշել է կինոաստղը։ Նա հավելել է, որ ռեվոլվերների և որսորդական հրացանների հետ վարվելիս պետք է հատկապես զգույշ լինեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են ռեվոլվերներով: Արտիստի խոսքով՝ նկարահանման հրապարակում կա ռեկվիզիտների բաժին, և այն պետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար։
Սեգալը հիշել է 1993-ին «The Crow» նկարահանման հրապարակում նման իրավիճակ, երբ դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին, մահացել է սխալ լիցքավորված ատրճանակի պատճառով: