Ալեք Բոլդուինի կինն առաջին անգամ խոսել է ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգության մասին

«Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից (նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինը պատահաբար կրակել է օպերատորի վրա) արդեն մի քանի օր է անցել, սակայն դրա մասին խոսակցությունները, կարծես թե, չեն ուզում դադարել: Այժմ էլ դերասանի կինը՝ Հիլարիա Բոլդուինը, որոշել է խախտել լռությունը։

Իր Ինստագրամում կինը գրառում է կատարել, որում ասվում է. «Իմ սիրտը Գալինայի հետ է։ Նրա ամուսնու, նրա որդու, նրանց ընտանիքի ու սիրելիի: Եվ իմ Ալեքինը նույնպես»:

Հիլարին նաև հավելել է, որ իր համար դժվար է գտնել ճիշտ բառեր՝ արտահայտելու այն ամենը, ինչ զգում է։ «Խոսքեր չկան, քանի որ անհնար է արտահայտել ցնցումն ու սրտի ցավը նման ողբերգական վթարից: Կոտրված սիրտ»,- ավելացրել է Բոլդուինը:

Նախօրեին Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում տեղի է ունեցել Գալինա Հաթչինսի հուղարկավորությունը։ Այնտեղ դերասանը հանդիպել է ամուսնու և մահացածի 9-ամյա որդու հետ։ Նրանց միասին նկատել են տեղի հյուրանոցներից մեկում՝ հրաժեշտի արարողությունից հետո: Աղբյուրների համաձայն՝ հանդիպումը «բավականին լարված» տեսք է ունեցել։ Այնուամենայնիվ, Բոլդուինն ու Մեթյու Հաթչինսը՝ օպերատորի ամուսինը, հանդիպման ժամանակ գրկախառնվել են և հրաժեշտ տվել:

Հիշեցնենք, որ Ալեք Բոլդուինը օրեր առաջ պատահաբար մահացու կրակել է օպերատոր Գալինա Հաչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային։