Մորգենշտերնի մայրը խոսել է երաժշտի ծանր հիվանդության մասին

Ալիշեր Մորգենշտերնի մայրը՝ Մարինան, յութուբյան «Осторожно: Собчак» ալիքին տված հարցազրույցում պատմել է երաժշտի լուրջ ախտորոշման մասին. ծնվելուց հետո նրա մոտ երիկամի քաղցկեղ է ախտորոշվել։

«Մի անգամ ես եկա բժշկի, երբ Ալիշերը երեք ամսական էր։ Նա ինձ ասաց. «Ինչո՞ւ եք դուք նրան ծննդաբերել, նա երիկամի քաղցկեղ ունի»,- ասել է Մարինա Մորգենշտերնը:

Նրա խոսքով՝ հետագայում այս բարդ ախտորոշումը չի հաստատվել։

«Փառք Աստծո, ախտորոշումը չհաստատվեց։ Բարձրագույն ուժերն ինձ բժիշկներ ուղարկեցին, ովքեր ասացին, որ իմ տղան հիդրոնեֆրոզ է ունեցել, նա վիրահատվել է»,- նշել է Մարինա Մորգենշտերնը:

Նա նշել է, որ հպարտանում է իր որդով և նրան ականավոր երաժիշտ է համարում։