Սրանք երջանկության արցունքներ են. Գոհար Ավետիսյանը 4 ամսում 24 կգ նիհարել է

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և հետևորդներին ցույց տվել, թե ինչպես է չորս ամուսում նիհարել 24 կիլոգրամով։

Տեսանյութում դիմահարդարը չի կարողանում զսպել հուզմունքն ու լաց է լինում։

«Իմ առջև նպատակ էի դրել և 4 ամսում նիհարեցի 24 կգ։ Անչափ դժվար էր, ու սրանք երջանկության արցունքներ են»,- տեսանյութին կից գրել է Գոհարը։

Նա չի թաքցնում, որ իր երազանքի կազմվածքն ունենալու համար պլաստիկ վիրահատությունների է դիմել, սակայն կարճ ժամանակ անց նորից սկսել է գիրանալ։

Գոհարին, սակայն, հաջողվել է ժամանակին կանգ առնել. նա խստորեն հետևել է իր սննդակարգին։ Ջանքերը հանգեցրել են նրան, որ նա 24 կգ-ով նիհարել է։ Գոհարի խոսքով` այժմ ինքը հեշտությամբ կարող է 42 չափսի հագուստ հագնել, ինչը նախկինում անհավանական էր թվում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)