Նատալյա Օրեյրոն հետևորդներին կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին (տեսանյութ)

Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել, որում իր արգենտինացի երկրպագուներին կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուտամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին։ Այս մասին գրում է News.am Style-ը։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ դրամահավաքով կզբաղվի նաև «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Օրեյրոն։

«Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով․ հիմնադրամի թիմը կներկայացվի 2020-21 թվականներին իրականացված ծրագրերը Հայաստանում և Արցախում: