Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. լուսանկարներ նախահարսանեկան երեկույթից

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Առցանց լրատվականները հայտնում են, որ երգչուհու և նրա ընտրյալի՝ Էմիլի հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի 27-ին։  Զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անակնկալ էր մատուցել և անսպասելի կերպով ամուսնության առաջարկություն արել։

Երեկ երգչուհու մտերիմները նրա համար գեղեցիկ երեկո են կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները։ Սոցիալական ցանցում լուսանկարներ են հրապարակվել երեկվա երեկույթից, դրանք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։