Ջուլիա Ռոբերթսն ու ամուսինը կիսվել են իրենց երեխաների հազվագյուտ լուսանկարներով

Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն ու նրա ամուսինը՝ օպերատոր Դենիել Մոդերը, ովքեր ամռանը նշել են իրենց ամուսնության 19-ամյակը, վարում են փակ կենսակերպ և երկար ժամանակ «պաշտպանում» էին իրենց երեք երեխաներին հանրության ուշադրությունից: Զույգը գաղտնիության ընտրությունը կատարել է միտումնավոր, քանի որ նրանց ճանապարհը դեպի ընտանեկան երջանկություն հեշտ չի եղել:

Սակայն երբեմն «Красотка» և «Ешь. Молись. Люби» ֆիլմերի աստղը բացառություն է անում և սոցիալական ցանցերում կիսվում է անձնական տեղեկություններով: Այս անգամ առանձնահատուկ առիթ է հանդիսացել նրանց ավագ երեխաների՝ երկվորյակներ Հեյզելի և Ֆիննեասի ծննդյան օրը, որոնք դարձել են 17 տարեկան: Ռոբերթսը Ինստագրամում արխիվային լուսանկար է հրապարակել, որում երեխաները դեռ նորածիններ են: