35-ամյա Լինդսի Լոհանը հայտարարել է նշանադրության մասին իր սիրելիի՝ 34-ամյա ֆինանսիստ և Դուբայի բնակիչ Բադեր Շամմասի հետ։ Դերասանուհին ընտրյալի հետ ֆոտոշարք է հրապարակել․ լուսանկարներում հնարավոր չէ չնկատել Լինդսիի ձախ ձեռքի մեծ ադամանդով մատանին։
«Իմ սերը, իմ կյանքը, իմ ընտանիքը, իմ ապագան»,- մեկնաբանել է Լոհանը լուսանկարը։
Բադերը կապված չէ շոու-բիզնեսի աշխարհի հետ, ուստի նրա մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ, բացի այդ, փակ է նաև նրա Instagram-ի էջը։ Ըստ լուրերի՝ նա հանդիպում է Լինդսիի հետ 2020 թվականի սկզբից։
«Նա վստահելի տղա է։ Նա դերասան չէ, չի աշխատում զվարճանքի ոլորտում, նա տնօրինում է Credit Suisse-ում հարուստ մարդկանց միջոցները»,- The Sun տաբլոիդին պատմել է ինսայդերը։
Լոհանի ընտրյալը սովորել է Տամպայի և Հարավային Ֆլորիդայի համալսարաններում, որտեղ սովորել է մեքենաշինություն և ֆինանսներ: Բադերի LinkedIn-ի պրոֆիլը ցույց է տալիս, որ նա երեք տարի եղել է Դուբայում Credit Suisse’s International Wealth Management-ում՝ որպես փոխնախագահի օգնական: Մինչ այդ նա աշխատել է ԱՄԷ-ում և Քուվեյթում ֆինանսների կառավարման ոլորտում։ Ըստ լուրերի՝ Լոհանը նույնպես տեղափոխվել է Դուբայ։ Ի դեպ, դերասանուհին դեռ 2016 թվականին ասել էր, որ ուսումնասիրում է իսլամ։
Լինդսին դեռ պաշտոնապես ամուսնացած չի եղել, բայց նրա անձնական կյանքը կարելի է բավականին բուռն համարել՝ նա սիրավեպեր է ունեցել և՛ տղամարդկանց, և՛ կնոջ հետ: