57-ամյա Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ «չի տառապում երիտասարդ երևալու մոլուցքով և ցանկանում է խաղաղ ծերանալ»

57-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չի վախենում ծերանալ. փոխարենը նա հանգիստ ընդունում է ծերացման գործընթացը, գրում է yahoo.com-ը:

«Այնքան շատ կանայք կան, որոնք ազատ են այլ այլ ձևով ծերանալու հարցում», – ասել է Բելուչին, որը խուսափում է խիստ մարզումներից և խիստ դիետաներից՝ փոխարենը նախընտրում է վայելել գինի և մակարոնեղեն, սակայն երբեմն զբաղվում է պիլատեսով:

Նա ընդգծել է, որ «չի տառապում երիտասարդ երևալու մոլուցքով»:

«Ես միշտ եղել եմ «կլորիկություններով» կին, երբեք չափազանց նիհար չեմ եղել, այդպիսին է իմ բնույթը: Ուզում եմ խաղաղ ճանապարհով ծերանալ»,- ասել է Բելուչին:

Նա շեշտել է, որ «կյանքում շատ տարբեր պահեր կան»:

«Երբ դու շատ երիտասարդ ես, ունես այն, ինչ Ֆրանսիայում անվանում են la beauté du diable, սատանայի գեղեցկություն, որը բնական է, դա երիտասարդության գեղեցկությունն է, քո կյանքի կենսաբանական պահի գեղեցկությունը: Իսկ կյանքը շարունակվում է: Ֆիզիկական կազմվածքը ծերանում է, և մենք պետք է առերեսվենք դրան: Մենք ոչինչ չենք կարող անել։ Միևնույն ժամանակ մեր բախտը բերել է, քանի որ եթե ծերանանք, նշանակում է՝ երկար կյանք ունենք։ Երբ մարմինն իջնում է, հոգին բարձրանում է»,-եզրափակել է Բելուչին: