Եվրատեսիլ 2022. ներկայացվել է առաջին մասնակիցը

Բուլղարիան արդեն ընտրել է մասնակից և երգ Իտալիայի Թուրին քաղաքում մայիսին կայանալիք երաժշտական մրցույթի համար։

Առաջին երկիրը, որը պաշտոնապես հայտարարել է Եվրատեսիլ-2022-ի մասնակցի և երգի մասին, Բուլղարիան է։ Intelligent Music Project ռոք խումբը չիլիացի վոկալիստ Ռոննի Ռոմերոյի հետ կմասնակցի Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք մրցույթին, հայտնել են կազմակերպիչները:

Խմբի մասնակցության մասին հայտարարվել է հատուկ մամուլի ասուլիսում։ Նրանց մրցութային երգը կոչվում է Intention:

Նշվում է, որ ամենամեծ անակնկալը եղել է «ռոքի աստված» Ռոմերոյի՝ լեգենդար Rainbow-ի վոկալիստ Ռիչի Բլեքմորի խմբում հայտնվելը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալի Իտալիան։ Շոուն տեղի կունենա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Թուրինի PalaOlimpico Olympic Arena-ում: