«Ինձ պետք է, որ դու նորից վազես դեպի ինձ». Քանյե Ուեսթը համերգի ժամանակ դիմել է դահլիճում ներկա Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն իրենից հեռացած կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, խնդրել է իր մոտ վերադառնալ: Հատկանշական է, որ Ուեսթն այս մասին ասել է մի համերգի ժամանակ, որին ներկա է եղել նաև Քարդաշյանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, համերգը կայացել է Լոս Անջելեսի Memorial Coliseum-ում: Դրան մասնակցել է նաև երգիչ Դրեյքը, ինչից էլ երաժիշտների երկրպագուներին պարզ է դարձել, որ Քանյե Ուեսթի ու Դրեյքի միջև եղած տարաձայնությունները հարթվել են:

«Ինձ պետք է, որ դու նորից վազես դեպի ինձ: Ավելի կոնկրետ՝ Քիմբերլի»,-բեմից հայտարարել է Ուեսթը։ Քարդաշյանը, որը ներկայում ռոմանտիկ հարաբերությունների մեջ է SNL-ի կատակերգակ Փիթ Դևիդսոնի հետ, ամուսնալուծության հայց է ներկայացրել փետրվարին՝ մոտ յոթ տարվա ամուսնությունից հետո: