Պուգաչովան «ֆուրոր» է արել. նա պարել է Լեշչենկոյի երգի ներքո

ՌԴ վաստակավոր արտիստ Ալլա Պուգաչովան «Արտես» մշակութային-բարեգործական հիմնադրամի նախագահի և «Անշլագ» ծրագրի պրոդյուսեր Ալեքսանդր Դոստմանի տիկնոջ` Իդա Դոստմանի ծննդյան օրը «ֆուրոր» է արել:

Իդա Դոստմանը նաև հայտնի փաստաբան է, նա Մոսկվայի փաստաբանների կոլեգիայի լավագույն անդամներից է։

Մի շարք աստղեր, որոնց թվում է եղել նաև գործարար Ելենա Պևզները, Instagram-ի իրենց էջերի story բաժնում հրապարակել են Իդայի ծննդյան օրվա տեսանյութեր։

Դրանցից մեկում ռուսական էստրադայի պրիմադոնան Լև Լեշչենկոյի «Прощай» երգի ներքո պարում է հոբելյարի հետ։

«Սենսացիա, Ալլա Պուգաչովան պարում է Լև Լեշչենկոյի երգի ներքո»,- այսպես է Պևզները մակագրել տեսանյութը։

Փաստաբանի ծնունդին ներկա են եղել ռուսական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ` Ֆիլիպ Կիրկորովը, Նատաշա Կորոլյովան, Իգոր Կրուտոյը, Ալսուն, Մաքսիմ Գալկինը։

72-ամյա Պուգաչովան տոնակատարությանը ներկայացել է սև կաշվե կարճ զգեստով և սև երկարաճիտ կոշիկներով։