Քարդաշյանը դատարանից պահանջել է վերականգնել իր օրիորդական ազգանունը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտադիր է կյանքը շարունակել ամուսնալուծված կնոջ պաշտոնական կարգավիճակով` ի հեճուկս վերամիավորվելու` Քանյե Ուեսթի խնդրանքների։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։

Ըստ հոդվածի` Քիմ Քարդաշյանն իրավաբանական փաստաթղթեր է ներկայացրել, և եթե դատավորը ստորագրի դրանք, Քիմը պաշտոնապես ամուսնալուծված կլինի։

Ի հայցով նա դատարանին խնդրում է տարանջատել երեխաների նկատմամբ խնամակալության և ունեցվածքի բաժանմանն ու ընտանեկան դրությանն առնչվող հարցերը, ինչպես նաև վերականգնել իր օրիորդական ազգանունը՝ առանց «Ուեսթ» երկրորդ ազգանունի։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվելու հայց էին ներկայացրել 2020թ-ի փետրվարին։ Բաց Քանյեն մամուլում պնդում էր, որ իրենք, հնարավոր է, վերամիավորվեն։

Ամռանն ամերիկացի ռեփերը թողարկել էր նոր «Come To Life» երգը, որի հոլովակում նկարահանվել էր Քիմը՝ հարսանեկան զգեստով։