Լյուիս Հեմիլթոնն արժանացել է ասպետի կոչման

Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի` արքայազն Չարզլի կողմից արժանացել է ասպետական կոչման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Dailymail-ը: Աշխարհի 7-ակի չեմպիոնի ասպետի կոչման պաշտոնական արարողությունը կայացել է Վինձորի ամրոցում, որը համարվում է անգլիական թագավորական ընտանիքի նստավայրը:

Հեմիլթոնը ասպետի կոչման է արժանացել ավտոմրցաշարերում ունեցած ավանդի համար:

Օրեր առաջ Հեմիլթոնը զիջեց չեմպիոնական կոչումը «Red Bull»-ի վարորդ Մաքս Ֆերշտապենին, ով իր կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: